Չավին գնահատել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու «Բարսելոնայի» շանսերը։
«Ես չեմ ճանաչում այնպիսի խաղացողի, ով «ոչ» է ասել «Բարսելոնային»:
Եթե հնարավորություն կա շփվելու խաղացողի հետ, պետք է նրան պատմել, թե ինչ կա թիմում, ինչպես է թիմը խաղում, մարզվում։
Մենք պետք է նրան ցույց տանք, որ սա լավագույն ակումբն է և հիանալի քաղաք»,- մեջբերում է «Բարսայի» գլխավոր մարզչին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։