Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լիվերպուլը» 2:1 հաշվով հաղթել է «Նորվիչին»:
Մերսիսայդցիները գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ առաջին անգամ դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։
«Լիվերպուլը» վերջին անգամ այս փուլին հասել է 2015 թվականի ապրիլին` Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ:
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերից։