«Ֆիորենտինայի» երկրպագուները հայտնել են, որ թիմի նախկին հարձակվող Դուշան Վլահովիչին շատ «ջերմ ընդունելություն» է սպասվում Ֆլորենցիայում՝ «Յուվենտուսի» հետ գավաթային հանդիպման ժամանակ, հայտնում է Football Italia-ն:
«Մանուշակների» երկրպագուները կարծում են, որ երիտասարդ սերբ հարձակվողը դավաճանել է Ֆլորենցիայի թիմին, ինչպես նախկինում դա արել են Ֆեդերիկո Բերնարդեսկին և Ֆեդերիկո Կիեզան։ Երկրպագուները նշել են, որ չեն պատրաստվում լռել և կանեն ամեն ինչ Վլահովիչին ու «Ծեր սինյորային» հոգեբանորեն կոտրելու համար։
«Մի ամբողջ քաղաք իրեն դավաճանված էր զգում Վլահովիչի կողմից», – Radio Punto Nuovo-ին ասել է Ֆիորենտինայի երկրպագուների ակումբի համակարգող Ֆեդերիկո դե Սինոպոլին:
«Ֆիորենտինա»- «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր` ուղիղ կեսգիշերին: