ՊՍԺ-ն նոր առաջարկ է արել Կիլիան Մբապեին պայմանագիրը երկարաձգելու համար։
Ինչպես հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն՝ վկայակոչելով Le Parisien-ին, փարիզյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է մինչև 2024 թվականը ժամկետով պայմանագիր՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձով՝ հարկերից հետո։
Եթե Մբապեն համաձայնի, ապա նա կստանա 100 միլիոն եվրո հավատարմության բոնուս։
Մբապեն արդեն մի քանի անգամ մերժել է ՊՍԺ-ի առաջարկը: Ֆրասնիացին ամեն դեպքում ցանկանում է տեղափոխվել Մադրիդ:
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Մբապեն 34 խաղում դարձել է 24 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: