Գեղասահքի մարզիչ Ալեքսանդր Ժուլինը մեկնաբանել է Չմշկասահքի միջազգային միության (ISU) որոշումը՝ Ռուսաստանի հավաքականին մրցումներից հեռացնելու վերաբերյալ։
«Մեծ հարված բոլորիս. Առայժմ վիճակը ծանր է. Կարդում եմ ֆուտբոլի, հոկեյի, գեղասահքի մասին։ Թվում է, թե սրա վերջը չի երևում:
Բոլորը պետք է մի բան հասկանան՝ կա, օրինակ, մի զույգ Սինիցինա ու Կացալապով։ Եթե մրցավարները համաձայնեն հեռացնել նրանց, ապա ինչպես էլ սահեն, միևնույն է նրանք հեռացվելու են։ Ճիշտ նույն բանը կատարվում է հիմա։
Մենք ձգտելու ենք Ռուսաստանի առաջնությունը հասցնել աշխարհի թիմերի մակարդակի։ Տրուսովային, Վալիևային և Շչերբակովին ավելի հետաքրքիր կլինի դիտել, քան ԱԱ-ն առանց ռուս մարզուհիների»,- ասել է Ժուլինը «Чемпионат»-ին։