Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է արել բոյկոտել Ռուսաստանում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հայտնում է Daily Mail -ը:
Հարցին, թե արդյոք անգլիական ակումբները պետք է բոյկոտեն Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը քաղաքական դրդապատճառներով, Լիզ Թրուսը պատասխանել է.
«Այո. Եթե ես լինեի, կբոյկոտեի այն։
Անձամբ ես չէի ցանկանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը՝ հաշվի առնելով այն, ինչ անում է «Պուտինի ռեժիմը»»,- ասել է Թրուսը։
Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել էր, որ պատրաստ է ընդունել Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը, եթե ՈւԵՖԱ-ն որոշի այն չանցկացնել Ռուսաստանում։
Մրցաշարի 1/8 եզրափակչում ներկա են 4 անգլիական ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։