Մադրիդի «Ռեալը» նախնական համաձայնության է եկել հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, պայմանավորվածությունը ձեռք բերվել Մոնակոյում, որտեղ հանդիպում է կայացել ակումբի ներկայացուցիչների և «Բորուսիայի» հարձակվողի ներկայացուցիչների միջև: Հոլանդի կողմից ներկա են եղել Ռաֆայել Պիմենտանը` բրազիլացի փաստաբան ու Մինո Ռայոլայի աջ ձեռքը, և ֆուտբոլիստի հայրը։
Նման համաձայնագիրն արգելափակում է բոլոր բանակցություններն այլ ակումբների հետ։ Այս դեպքում տրանսֆերը կախված կլինի խաղացողի ցանկությունից։ Եթե Հոլանդը որոշի հեռանալ Դորտմունդից հաջորդ ամառ, ապա «Ռեալը» պարտավոր կլինի ավարտին հասցնել գործարքը և ստորագրել նրան: