«Բետիսի» նախագահ Անխել Հարոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հետաքրքրությունը կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի նկատմամբ։
«Չեմ համարձակվի ասել, որ Ֆեկիրը լավագույնն է Լա լիգայում այս պահին, բայց նրա խաղն իսկականհաճույք է։
Հուսով եմ, որ նա որքան հնարավոր է երկար կմնա «Բետիսում»: Նա ունի 100 միլիոն եվրո ահրաժարագին։
Ես չեմ անհանգստանում: Եթե մեծ ակումբները հետաքրքրված են նրանով, նշանակում է նա հիանալի մարզավիճակում է», Հարոյի խոսքերն էփոխանցում Diario Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսան» պատրաստ է Ֆեկիրի համար վճարել 60 միլիոն եվրո: