ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» խփած հաղթական գոլի մասին, հայտնում է RMC Sport-ը:
«Ես ուրախ եմ: Մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք և գոհ ենք։ Երկրորդ հանդիպումից առաջ առավելությունը մեր կողմն է:
Նեյմարն ինձ փոխանցում կատարեց, իսկ ես կարողացա արագ ներխուժել տուգանային հրապարակ, որտեղ իրավիճակն արդեն վերահսկում է հարձակվողը։ Պաշտպանները հետ մնացին, ու ես հաստատ գիտեի, որ ցանկանում եմ հարվածել դարպասապահի ոտքերի արանքով։
«Ռեալի» նման թիմը երբեք չի հանձնվում: Այս խաղում նա չկարողացավ արդյունքի հասնել, սակայն պատասխանում այլ կերպ կգործի։ Պետք է պատրաստվենք մարտի 9-ին.
Ես ուզում էի կենտրոնանալ ֆուտբոլի վրա։ Մարդիկ խոսում են շատ բաների մասին, բոլորը գիտեն ինչ-որ բան և միաժամանակ զրուցում ոչնչի մասին։ Ճշմարտությունն այն է, որ ես կենտրոնացած եմ թիմին օգնելու վրա:
Ուրախ եմ ՊՍԺ-ում գտնվելու համար: Ես ստիպված չէի սպասել «Ռեալի» դեմ խաղին` փետրվարի գիշերը, որպեսզի հասկանամ, որ խաղում եմ աշխարհի լավագույն ակումբներից մեկում»,- ասել է Մբապեն։