«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան կիսվել է կարիերայի ավարտից հետո ապագայի ծրագրերով։
«Ժամանակն, ինչպես ասում են, փախչում է ինձնից, բայց ես չգիտեմ, թե որտեղ կլինեմ կարիերայիս ավարտից հետո, շատ անգամ ինձ մոտ միտք է ծագել, որ ուզում եմ մարզիչ կամ մարզական տնօրեն դառնալ։
Կցանկանայի՞ զբաղվել ֆուտբոլով, այո», Ինիեստայի խոսքերն է մեջբերում լրագրող Ժերար Մորենոն։
Իսպանացու գործող պայմանագիրը «Վիսել Կոբեի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբեր:
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա խաղացողը ճապոնական ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: