Իտալիայի Ա Սերիայի «Սասուոլո»- «Ռոմա» խաղում տանտերերի իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդին աչքի է ընկել արդյունավետ գործողությամբ:
Բերարդին երկրորդ խաղակեսում գոլային փոխանցում է կատարել Համեդ Տրաորեին։
Այս գոլային փոխանցումը 27-ամյա կիսապաշտպանի համար 10-րդն էր Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում, նա նաև 10-ը գոլ է խփել։
Բերարդին այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ 5 լիգաներում առաջին խաղացողն է, ով վաստակել է 10+10 միավոր գոլ+ փոխանցում համակարգով։
Թիմերի միջև հանդիպումը ավարտվել է մարտական ոչ-ոքի` 2:2: