«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո հանդերձարանում քննադատել է իր թիմի ֆուտբոլիստներին։
«Ես ուզում եմ իմանալ, թե ինչու էիք վախեցած առաջին տասը րոպեների ընթացքում: Եվ հետո ես ուզում եմ իմանալ, թե ինչու էիք վախեցած «Միլանի» դեմ խաղի առաջին 10 րոպեներին: Սա բոլորիդ է վերաբերում` առանց բացառության։
Ուզում եմ իմանալ, թե ինչու եք դուք այդքան անտաղանդ դարձել մեծ թիմերի դեմ խաղերում: Եթե մենք փոքր թիմ ենք, ապա մրցավարները դրան համապատասխան էլ մեզ կվերաբերվեն։ «Ինտերը» գերծանրքաշային թիմ է, բայց մոտիվացիա գտնելու փոխարեն` վախեցած վազում էիք:
Վախենու՞մ եք մեծ խաղերից։ Ուրեմն գնացեք Սերիա C-ում խաղալու, առանց ճնշման, առանց չեմպիոնների, առանց մեծ մարզադաշտերի»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն հղում տալով `Il Corriere dello Sport-ին: