Լիոնել Մեսսին դժվարությամբ է հարմարվում ՊՍԺ-ին։
Ինչպես հայտնում է El Confidencial-ը, արգենտինացին անցյալ շաբաթ Բարսելոնայում ընթրել է Սերխիո Բուսկետսի, Ժորդի Ալբայի և Չավիի հետ:
Ընթրիքի ժամանակ, որտեղ խաղացողների կանայք նույնպես ներկա էին, բոլորը կիսվել են իրենց գործերով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին խոսել է այն մասին, թե որքան դժվար է իր համար հարմարվել երկրի, ակումբի ու թիմի փոփոխությանը։ Արգենտինացին լքել է ռեստորանը լուրջ տրամադրությամբ։
Նաև El Confidencial-ի տեքստում նշվում է, որ Մեսսին չի կարողանում մոտիվացիա գտնել ՊՍԺ-ում։ Արգենտինացին կարոտում է Իսպանիան, Բարսելոնան, ակումբը և թիմակիցներին: