«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է, Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի 2021 թվականին ակումբները փոխելու մասին”
«Ռոնալդուն այլ ակնկալիքներ ունի, մինչդեռ Մեսսին այլ տեսակի խաղացող է։ Կրիշտիանուի տարիքում նրա համար ավելի դժվար կլինի պահպանել նախկին գոլային վիճակագրությունը։
-Մեսսին ու Ռոնալդուն փոխեցին ակումբները, բայց դա նրանց չօգնեց։ Երջանի՞կ եք, որ հավատարիմ եք մնում «Բավարիային»:
«Մեսսիի համար ակումբ փոխելն անկասկած ավելի ճնշող փորձ է: Նա երբեք չի խաղացել ոչ մի տեղ, բացի Իսպանիայից, երբեք չի խոսել այլ լեզվով: Նա բախվեց լեզվական պատնեշի։
Կրիշտիանուն մի քանի անգամ փոխել է ակումբը։ Կարևոր չէ, թե որ տարիքում ես մեկնում այլ թիմ։ Հանգամանքներն են կարևոր»,- ասել է Լևանդովսկին Piłka Nožna-ին տված հարցազրույցում։