«Ռոմայի» տնօրեն Տիագո Պինտոն խոսել է թիմում տիրող իրավիճակի, ինչպես նաև թիմի առաջատարներ Նիկոլո Ձանիոլոյի և Տեմի Աբրահամի ապագայի մասին, փոխանցում է Football Italia -ն:
Պինտոյի խոսքով՝ ոչ ոք չի կարող վստահաբար ասել, որ հաջորդ մրցաշրջանը նրանք կանցկացնեն Հռոմում։
«Ես չեմ կարող ձեզ երաշխավորել, որ Ձանիոլոն մեզ հետ կլինի հաջորդ մրցաշրջանում: Նրա նկատմամբ հետաքրքրություն կա ավելի հարուստ ակումբներից:
Աբրահամը՞։ Այո, «Չելսին» ունի գնման առաջնահերթ իրավունք, բայց այն չի սկսվի մինչև 2023 թվականը, այնպես որ դա ինձ հիմա չի հետաքրքրում: Տղան հիանալի է խաղում, բայց մենք դեռևս ապագայի մասին չենք մտածում»,- ասել է «գայլերի» տնօրենը:
Հիշեցնենք, որ կար տեղեկատվություն, ըստ որի Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո նույնպես հեռանալու է հռոմեական ակումբից: