«Արսենալի» նախկին հարձակվող Կևին Քեմփբելը մեկնաբանել է թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին «Բարսելոնա» բաց թողնելու ակումբի որոշումը։
«Եթե Օբամեյանգը մնար «Արսենալում», նա դեռևս կլիներ արժեքավոր ակտիվ և թիմի լավագույն ռմբարկուն:
Թերևս արժեր ամեն ինչ շտկել, բայց պարզ է, որ ամեն ինչ հասել է նրան, որ ակումբը զգաց, որ ճիշտ կլինի բաժանվել նրանից։
Իմ կարծիքով Լակազետն ու Նկետիան բավական լավը չեն։ Լակազետը, անշուշտ, փորձառու և որակյալ խաղացող է: Նկետիան տարբերակ չէ, նա կհեռանա ամռանը։
«Արսենալը» պետք է ինչ-որ մեկի հետ պայմանագիր կնքեր։ Ակումբը կապվում էր Վլահովիչի, Իսակի և մի քանի այլ հարձակվողների հետ, բայց ի վերջո ոչ ոք չգնվեց։
Իմ կարծիքով ակումբը ռուսական ռուլետկա է խաղում։ Կազմում անցքեր ունեն, հիմա՝ էլ ավելի շատ են դրանք:
«Արսենալի» նստարանը նմանվելու է Mothercare-ի´ (մանկական գովազդ) շշերով ու թխվածքաբլիթներով՝ հաշվի առնելով թիմում երիտասարդ խաղացողների թիվը:
«Արսենալը» շատ բարդ խաղ է սկսել»,- ասել է Քեմփբելը Sky Sports-ին տված հարցազրույցում։