«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի նախկին ղեկավարության՝ Խոսեպ Բարտոմեուի գլխավորած ֆինանսական խախտումների մասին։
«Մենք ցանկանում էինք վերլուծել ակումբի ֆինանսական վիճակը, որպեսզի հասկանանք, թե ինչ ռեսուրսներ են մեզ հասանելի, և այդ պատճառով խնդրեցինք ուսումնասիրել կասկածելի գործարքները:
Հայտնաբերվել են անհիմն, անազնիվ և անհամաչափ ծախսեր: Սա հաստատում է ակումբի բյուջեի անբարեխիղճ տնօրինումը, ինչպես նաև չի բացառում դրանով զբաղվողների հարստացումը։
Հավաքված ողջ տեղեկատվությունը փոխանցվել է դատախազություն։ Նրանք ունեն անհերքելի փաստերով բոլոր նյութերը։
Մենք դա անում ենք, քանի որ երկրպագուները իրավունք ունեն իմանալու, թե կոնկրետ ինչն է հանգեցրել նման անմխիթար վիճակի», Լապորտայի խոսքերն է փոխանցում AS-ը: