«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։
Գաբոնցին ժամանել է Բարսելոնա՝ պայմանագիր կնքելու «բլաուգրանայի» հետ:
Օբամեյանգն արդեն լիովին համաձայնեցրել է «Բարսայի» հետ վարձավճարը, «զինագործները» նույնպես համաձայն են գործարքին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սակայն 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ավարտին հասցնելու համար դեռ պահանջվում է, որ ակումբի ներկայիս ֆուտբոլիստներից մեկը հեռանա իսպանական թիմից:
AUBAMEYANG ACABA DE LLEGAR A BARCELONA @JugoneslaSexta @elchiringuitotv pic.twitter.com/o5qW7MxcN3
— Marc Fuster (@mfuster) January 31, 2022