«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ցանկանում է մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացնել «Բարսելոնայում»։
32-ամյա հարձակվողը վարձավճարով տեղափոխվելու համար կհամաձայնի աշխատավարձի զգալի կրճատման:
Diario Sport-ը նշում է, որ գաբոնցին պատրաստ է գրեթե անվճար խաղալ Բարսայում։ «Արսենալում» նա շաբաթական 250.000 ֆունտ է ստանում և «զինագործների» ամենաբարձր վարձատրվող խաղացողն է:
Այնուամենայնիվ, գործարքն ավարտին հասցնելու համար կատալոնացիներին անհրաժեշտ է, որ Ուսման Դեմբելեն հեռանա ակումբից: Սա թույլ կտա նրանց տեղավորվել սահմանված աշխատավարձի մեջ: