Հարձակվող Անտոնի Մարսիալը մեկնաբանել է վարձավճարով «Սևիլյա» տեղափոխությունը:
«Սևիլիայում հանդես կգամ 5 ամսով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ Բայց երբեք չգիտես, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ապագայում։ Կտեսնենք․․․
Ես ցանկանում էի տեղափոխվել «Սևիլյա» Մոնչիի և Լոպետեգիի պատճառով. ես եկել եմ այստեղ, ցույց տալու, թե ինչի եմ ընդունակ»,- Մարսիալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Սևիլյայի» կազմում ֆրանսիացին հանդես կգա 22 համարի ներքո։