Կայրի Իրվինգը տուգանվել է 25000 դոլարով` երկրպագուին հայհոյելու համար

NBA-ը որոշել է տուգանել «Բրուքլինի» խաղարկող Կայրի Իրվինգին 25 հազար դոլարով, հայտնում է ինսայդեր Շամս Չարանիան։

Իրվինգը տուգանվել է մի դրվագի համար, որը տեղի է ունեցել վերջերս Քլիվլենդում կայացած «Նեթսի» և «Կավալերսի» խաղի ժամանակ։ Բասկետբոլիստը չի դիմացել տրիբունաներից իր հասցեին հնչող արատահայտություններին և արձագանքել է տհաճ բացականչություններին։

«Ես ձեզ եմ բերել չեմպիոնի կոչումը, իսկ դուք՝ անհաջողակներ, դեռ անշնորհակալ եք», – ասել է Իրվինգը՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ: