Մադրիդի «Ռեալը» հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտպան Մատիաս Գինտերին ձեռք բերելու հնարավորությունից, հայտնում է Defensa Central-ը:
Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ ավարտվում է ամռանը, սակայն մադրիդյան ակումբն այս փուլում շահագրգռված չէ էժան գնով գործարք կատարելուն:
«Բորուսիան» վերջերս հայտարարեց, որ Գինտերն ամռանը անվճար կլքի ակումբը։
28-ամյա պաշտպանն այս մրցաշրջանում, բոլոր մրցաշարերեւմ մասնակցել է19 հանդիպման: