«Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին.
«Բավարիան» պետք է սահմաններ դնի և ասի ոչ, երբ դրանք հատվեն: Այժմ դա դարձել է բիզնեսի ամենակարևոր հմտությունը։ Դավիդ Ալաբայի դեպքում ես հստակ դիրքորոշում որդեգրեցի։
Հեշտ է ծախսել բանկի կողմից տրված փողերը, ինչպես «Բարսելոնան»։ Բայց լինել հաջողակ առանց վարկերի՝ դա արվեստ է։ Եվ մենք ցանկանում ենք, որ այդպես էլ շարունակվի»,- ասել է Հյոնեսը Abendzeitung-ին տված հարցազրույցում: