«Բարսելոնան» կոշտ դիրքորոշում է որդեգրել Ուսման Դեմբելեի նկատմամբ, որը դեռևս նոր պայմանագիր չի կնքել ակումբի հետ։
Ինչպես հայտնում է AS-ի լրագրող Խավի Միգելը, եթե ֆրանսիացին չպատասխանի «Բարսայի» առաջարկին առաջիկա ժամերին, ապա խաղացողը կստանա այսպես կոչված «թիմից որակազրկման ծանուցում» (la carta de libertad – a. փաստաթուղթ, որը դադարեցնում է ակումբի և խաղացողի միջև համագործակցությունը: Այս միջոցը հավասարազոր չէ պայմանագիրը խզելուն, քանի որ ակումբը շարունակում է վճարել խաղացողի աշխատավարձը): Հնարավոր է, որ ամեն բան շարունակվի դատարանում։
«Ետդարձ չկա. Որոշումն ընդունված է»,- հայտնում են կատալոնական ակումբի աղբյուրները։
Դեմբելեի համար այլևս վերջնաժամկետներ չեն լինի, քանի որ «Բարսան» պետք է կրճատի աշխատավարձերը՝ նոր խաղացողներ ձեռք բերելու համար: Եթե Ուսմանը չհեռանա թիմից, ապա ակումբը այլ ֆուտբոլիստի չի կարողանա գնել:
Որոշում կայացնելու վերջին օրը հունվարի 20-ն է։
Նշենք, որ «Բարսելոնան» արդեն օգտագործել է թիմի որակազրկման ծանուցումը խաղացողից բաժանվելու համար: Դա տեղի ունեցավ 2002 թվականին, երբ Բարսան այն ուղարկեց Ռիվալդոյին: Դա թույլ էր տվել ակումբին խնայել 6,6 միլիոն եվրո նրա աշխատավարձից։