«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Ֆուտբոլիստի և կատալոնական ակումբի միջև բանակցությունները հաջող փուլում են փուլում են։ «Բարսան» պլանավորում է պայմանագիր կնքել խաղացողի հետ, որպեսզի ամռանը նա կարողանա թիմին միանալ ազատ գործակալի կարգավիճակով:
Ինքը՝ խաղացողը, ցանկանում է հունվարին որոշել իր ապագան, և նրան գրավում է Կատալոնիայում խաղալու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի համար պայքարում «Բավարիան» կարող է մրցակից համարվել «կապտանռնագույններին»։
Դանիացին լոնդոնցիների կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման ու կարողացել է դառնալ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: