Լրագրող Խոսեպ Պեդերոլը El Chiringuito TV-ին հայտնել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
«Մբապեն հաջորդ մրցաշրջանում խաղալու է «Ռեալում», ես ձեզ երաշխավորում եմ: Եթե ոչ, ես կհեռանամ աշխատանքից»,- ասել է Պեդրերոլը:
23-ամյա հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ, նա կկարողանա անվճար տեղափոխվել ցանկացած այլ ակումբ։
Այնուամենայնիվ, այս շաբաթ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբում աճում է վստահությունը, որ Մբապեն նոր կարճաժամկետ պայմանագիր կկնքի։