«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի լինի թիմի հիմնական ավագը։
Ավագին փոխելու ծրագրերի բացակայության մասին խոսել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, ում հարցրել են, թե արդյոք 36-ամյա պորտուգալացին նորից կկրի ավագի թևկապը։
«Մագուայրը նախկինի պես կլինի ավագը: Ես նրան փոխարինող փնտրելու պատճառ չունեմ: Եթե նա չխաղա, նրան կփոխարինի մեկ ուրիշը»,- Ռանգնիկին է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» ավագն էր հունվարի 3-ին «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (0-1):