«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն զարմացրել է իր թիմի գլխավոր մարզիչ Չավիին, գրում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ ինսայդերի՝ «Բարսելոնայի» մարզիչը զարմացել է, երբ իմացել է ֆրանսիացու՝ նոր պայմանագրով ֆինանսական պահանջների մասին։
24-ամյա եզրային հարձակվողը ակնկալում է տարեկան 43 մլն եվրո վաստակել՝ գումարած 7 մլն բոնուսներ։
Դեմբելեի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին, և դժվար թե կողմերը կարողանան պայմանավորվել դրա երկարաձգման շուրջ։