«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կշարունակի Պրեմիեր լիգայում։
«Բլաուգրանան» և «Աստոն Վիլան» պայմանավորվել են բրազիլացու վարձակալության շուրջ մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիական ակումբը կվճարի Կոուտինյոյի աշխատավարձի մեծ մասը։ Տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է այսօր։
29-ամյա ֆուտոբոլիստը «Բարսայի» կազմում այս մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: