«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհություն է հայտնել անգլիական ֆուտբոլում` օրացույցից։
«Մենք հանդիպումներ ունենք չորեքշաբթի, կիրակի և երեքշաբթի: Դա անհնար է: Մենք այդքան խաղացող չունենք: Թերեւս թիմում ունենք ևս 1-2 վարակված։ Դուք չեք կարող պարզապես փորձել անցնել դրա միջով:
Նախ, Լիգայի գավաթի կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը պետք է հանվի։ Միայն մեկ հանդիպում թող լինի« թե երբ դա կանցկացնեն ինձ չհամար միևնույն է: Բայց դեկտեմբերի 26-ին և 28-ին հանդիպումներ նշանակելը իրատեսական չէ։ Մենք ցանկանում ենք խաղալ, բայց օգնության կարիք ունենք։ Եթե այսպես շարունակվի, չենք կարողանա սովորականի պես խաղալ։
Գիտեմ, որ խնդիր կա՝ հանդիպումներն անցկացնելու հետ: Անգամ մինչև կորոնավիրուսի բռնկումները գրաֆիկը խիտ էր, բայց հիմա այն պարզապես դժոխային է», Կլոպի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը։