Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» ոչ-ոքի` 2:2 ավարտեցին հանդիպումը։
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է մնացել խաղի գլխավոր մրցավար Պոլ Թիրնիի որոշումներից։
Եզրափակիչ սուլիչից հետո գերմանացի մարզիչը գնացել է մրցավարի մոտ և ասել.
«Ես մրցավարների հետ խնդիրներ չունեմ, միայն քեզ հետ», հաղորդում է Goal.com-ը:
20-րդ րոպեին «Տոտենեհեմի» հարձակվող Հարի Քեյնը կոպիտ սահանկման գնաց պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի դեմ և տապալեց մրցակցին: Թիրնին այդ դրվագում բավարարվել է դեղին քարտով։
Երկրորդ խաղակեսում արդեն Ռոբերտսոնը կոպիտ գործեց մրցակցի նկատմամբ, սակայն այս անգամ մրցավարը որոշեց, որ պետք է կարմիր քարտով պատժի ֆուտոբլիստին:
Այս որոշումները հունից հանել էին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յորգեն Կլոպին: