Ֆրանսիայի գավաթի շրջանակում ՊՍԺ-ն 3:0 հաշվով առավելության հասավ «Ֆեյնիսի» նկատմամբ:
Այդ խաղում գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Սա Մբապեի 51-րդ գոլն էր 2021 թվականին: Սա երկրորդ ցուցանիշն է այս թվականի համար: Լավագույնը` Ռոբերտ Լևանդովսկին է 69 գնդակով:
Այս ցուցանիշը վերաբերում է թոփ-5 լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստներին: