«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Էվերթոնի» հետ հանդիպման արդյունքները (1:1).
«Այո, զայրացնող է, որ մենք նորից թույլ տվեցինք դա: Մենք տեսնում ենք, թե ինչքան ջանք ենք գործադրում գոլ խփելու վրա, և որքան` մեր մրցակիցները: Դա դժվար է ընդունել:
Առաջին խաղակեսում հիանալի պահեր բաց թողեցինք, իսկ երկրորդում չկարողացանք անընդհատ նույն ռիթմով խաղալ։ Փոխարինումներ կատարեցինք, որպեսզի ավելի շատ էներգիա մտցնենք խաղի մեջ, բայց դա դժվար էր։ Առջևում էինք և մեկ տուգանային հարվածից հետո կորցրինք առավելությունը:
Ֆուտբոլում դա հազվադեպ է կախված մեկ գործոնից, բայց բաց թողնված հնարավորությունները միանշանակ միավորներ կորցնելու կարևոր պատճառ են։ Մենք կրակի հետ էինք խաղում, թեև կարող էինք երկու-երեք գոլ խփել։
Հասկանալի է, որ շատ խաղացողներ բացակայում էին` կարևոր խաղացողներ մեկնարկային կազմի, բայց մենք դրանով արդարացումներ չպետք է անենք»,- ասել է Տուխելը BT Sport-ին: