ՖԻՖԱ-ն մտադիր է սահմանափակել ֆուտբոլային գործակալների եկամուտները.
Ինչպես նշում է The Times-ը, հաջորդ սմրցաշրջանից կազմակերպությունը գործակալների համար առավելագույն չափ կսահմանի: Նրանք կկարողանան ստանալ տրանսֆերից գոյացած գումարի առավելագույնը 10 %-ը։
Ինչպես նաև ֆուտբոլիստները չեն կարողանա իրենց աշխատավարձի 3%-ից ավելին փոխանցել գործակալներին՝ տարբեր ծառայությունների դիմաց։
Միաժամանակ տեղական ֆուտբոլային ասոցիացիաները անհրաժեշտության դեպքում կկարողանան ավելի խիստ սահմանափակումներ կիրառել։
Որպես տրանսֆերի օրինակ, որի արդյունքում գործակալը ստացել է «չափից դուրս և շորթող» վճարումներ, եղել է ֆուտբոլիստի տեղափոխություն ֆրանսիական ակումբից գերմանական ակումբ՝ միջնորդին վճարվել է գործարքի գումարի 118%-ը։ Ընդհանուր առմամբ, այս տարի գործակալների ստացած գումարները կազմել են 500 միլիոն դոլար։
Որոշումն ընդունվել է Եվրոպական ակումբների ասոցիացիայի և Պրեմիեր լիգայի կողմից ներկայացված առաջարկությունների արդյունքում։