Պորտուգալիայի առաջնության «Ֆամալիկանի» դեմ խաղից հետո ավազակները ներխուժել են «Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիի տուն, հայտնում է La Nacion-ը։
Ֆուտբոլիստին կնոջ ու երեխաների աչքի առաջ կապել են ու ծեծի ենթարկել։ Բացի այդ, կողոպտիչները տանից հանել են շատ արժեքավոր իրեր ու զարդեր ։
Օտամենդիի վնասվածքների մասին չի հաղորդվում: Կատարվում է հետաքննություն։
Այս մրցաշրջանում Նիկոլասը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում: