«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքների մասին: Անգլիական ակումբը 1/8 եզրափակչում կխաղա «Ինտերի» հետ։
«Ամեն բան կարգին է: Իհարկե, «Ինտերը» հեշտ մրցակից չէ։ Նա առաջատար է Ա Սերիայում: Գտնվում է լավ մարզավիճակում: Տեսնենք, թե ինչպես կընթանա ամեն բան:
Անցած մրցաշրջանում «Ինտերը» հաղթեց Իտալիայի առաջնությունը, բայց սա «Լիվերպուլի» ուղին է՝ երբեք հեշտ չի լինում, բայց ամեն ինչ հնարավոր է, պետք է փորձենք:
Ստացվեց լիգայի իսկական չեմպիոնական զույգ: Ես անհամբեր սպասում եմ այդ խաղերն», գերմանացի մարզչի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: