Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության առաջին խաղարկությունն անվավեր էր ճանաչվել ծրագրային սխալների պատճառով։
Մադրիդի «Ռեալն» անընդունելի է համարել վիճակահանության ողջ պրոցեսը կրկնելը։
Ակումբը կարծում էր, որ դա կլինի նույնքան բացահայտ կեղծիք, որքան առաջին դեպքում թույլ տրված կոպիտ սխալները»,- ասել է La Sexta-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը El Chiringuito de Jugones-ի եթերում:
Մադրիդի «Ռեալը» պնդում էր, որ իրենց զույգը «Բենֆիկայի» չպետք է փոխվի , քանի որ սխալներն ավելի ուշ են սկսվել:
Ակումբը վստահ էր, որ կրկնակի վիճակահանությունը պետք է անցկացվի առանց այս զույգի մասնակցության»,- ասել է El Chiringuito de Jugones-ի լրագրող Խոսեպ Պեդրեոլը:
Ըստ նոր վիճակահանության արդյունքների, «Ռեալը» կմրցի ՊՍԺ-ի, իսկ «Բենֆիկան»` «Այաքսի» հետ: