Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։
«Պարի Սեն Ժերմենը» փլեյ-օֆֆի առաջին փուլում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
Սա նշանակում է, որ միմյանց դեմ կրկին խաղալու են Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին։
Պորտուգալացին և արգենտինացին վերջին անգամ խաղադաշտում հանդիպել են 2020 թվականի դեկտեմբերին, որտեղ «Յուվենտուսը» հյուրընկալվելիս հաղթեց «Բարսելոնային» 3:0 հաշվով` Կրիշտիանուն դուբլի հեղինակ դարձավ։
Ընդհանուր առմամբ նրանք միմյանց դեմ խաղացել են 36 անգամ։ Մեսսիի թիմերը տարել են 16 հաղթանակ, Ռոնալդուի ակումբները՝ 11, ևս 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Այս խաղերում Լիոնելը խփել է 22 գնդակ, Կրիշտիանուն՝ 21։
1/8 եզրափակչի առաջին հանդիպումը փարիզեցիները կանցկացնեն տանը։ Առաջին խաղերը նախատեսված են 2022 թվականի փետրվարի 15-16-ին և 22-23-ին, պատասխան խաղերը՝ մարտի 8-9-ին և 15-16-ին։