Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատլետիկոյին» 2:0 հաշվով:
Մադրիդցիները Լա լիգայի շրջանակում` «Սանտյագո Բեռնաբեույում» կայացած վերջին 4 խաղում, կարողացել են հաղթել Դիեգո Սիմեոնեի թիմին:
Մինչ այս «Ռեալը» երկու անգամ հաղթել էր (1:0 և 2:0), մեկ անգամ էլ ոչ-ոքի էր խաղացել (0:0): Այս բոլոր խաղերում թիմի դարպասը պաշտպանել է Տիբո Կուրտուան։
Կուրտուան այս բոլոր խաղերում կարողացել է անառիկ պահել դարպասը:
Այս խաղերում նրա դարպասին 11 հարված է եղել, որոնցից 6-ը` երեկվա խաղում: