«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գիտի, թե ինչպես վարվել ճգնաժամի հետ, հայտնում է Diario Sport-ը։
Մասնագետն ու նրա շտաբն արդեն ակումբի ղեկավարությանն են փոխանցել այն խաղացողների ցուցակը, որոնցից պետք է բաժանվեն, ինչպես նաև նրանց` որոնց պետք է ձեռք բերել։
Չավին հասկանում է «Բարսելոնայի» տնտեսական իրավիճակը և չի խնդրել անհնարինը, թեև անհրաժեշտ է համարում ամրապնդել որոշակի դիրքեր, առանց որոնց հնարավոր չէ փոխել իրավիճակը։
Եթե ցանկալի տրանսֆերները կայանան, ապա Չավիի կարծիքով նա մի քանի ամսից կարող է շրջել իրավիճակը։
Այս պահին քննարկումներ են ընթանում ակումբի ղեկավար կազմի միջև: