«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դերի մասին թիմի նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի մարտավարության մեջ։
«Նա հարմարեցնում է թիմի մարտավարությունը Ռոնալդուի նման գերաստղին համապատասխան: Նկատի ունեցեք, որ «Շալկեում» նա ուներ ևս մեկ տարեց գերաստղ` Ռաուլը և նա փոխեց ամեն ինչ՝ այդ կարգի խաղացողին խաղի մեջ ներառելու համար:
Մենք տեսանք «Յունայթեդի» խաղը հանգստյան օրերին և նկատեցինք մեծ փոփոխություն, թե ինչպես էին պրեսինգի դիմում: Կարծում եմ Ռոնալդուն կհամաձայնի դրան, քանի որ ցանկանում է հաջողակ լինել։
Երբ ֆուտբոլիստն այնպիսին է գոլեր է խփում, ինչպիսին նա, ուրեմն թիմը պետք է փոխվի և հարմարվի այդ խաղացողին», Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում The Sun-ը: