«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ նա կարող է տեղափոխվել «Ռեալ»։
«Բացարձակապես ոչ: Նման բան անհնար է: Երբեք չեմ անի դա:
Ես ավելի լավ է մեռնեմ, քան տեղափոխվեմ «Ռեալ», – ասել է Պիկեն El Hormiguero շոուի ժամանակ:
Պիկեն նաև գնահատել է Վինիսիուսի խաղը նշելով, որ 10-ը բալային սանդղակով նրան կտար 9 միավոր: