Ռոնալդուն պատասխանել է Մեսսիի «անարդար Ոսկե գնդակի» վերաբերյալ գրությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ում մեկնաբանել է «Ոսկե գնդակ-2021»-ի արդյունքների մասին գրառումը, որը հաղթել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։

Պորտուգալացու ֆան-էջերից մեկը գրառում է կատարել, որում պատմում է Ռոնալդուի այս տարվա նվաճումների, քվեարկության արդյունքում Կրիշտիանուի զբաղեցրած ցածր` 6-րդ տեղի մասին, ինչպես նաև այն մասին, որ Մեսսիի ստացած «Ոսկե գնդակը «կողոպուտ է և ամոթալի»:

Ռոնալդուն այս գրառման տակ մեկնաբանություն է թողել գրելով. «Փաստ 👍👀»: