France Football-ի գլխավոր խմբագիր. Ես քվեարկել եմ Լևանդովսկու օգտին

France Football ամսագրի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն խոսել է «Ոսկե գնդակ-2021»-ի արդյունքների մասին։

«Ոսկե գնդակի» հաղթողի ընտրությունը հիմնված է ժողովրդավարական համակարգի վրա։ 170 հոգուց բաղկացած ժյուրին ընտրել է Մեսսիին։

Ես Մեսսիին առաջին տեղում չեմ դրել: Քվեարկել եմ Լևանդովսկու օգտին, բայց կարծում եմ, որ Մեսսին նույնպես արժանի էր «Ոսկե գնդակին»:

«Ինչպես յուրաքանչյուր ընտրություններից հետո, մենք կմտածենք, թե ինչպես բարելավել համակարգը առաջիկա տարիներին։ Բայց մենք հապճեպ որոշումներ չենք կայացնի։ Կուսումնասիրենք քվեարկության բոլոր տարրերը»,- ասել է Ֆերեն։