Լակազետը կարող է համալրել իտալական գրանդի շարքերը

«Միլանը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետին, փոխանցում է լրագրող Ռուդի Գալետին:

Սպասվում է, որ «Միլանը» հունվարին առաջարկ կանի 30-ամյա խաղացողի համար:

«Արսենալը» չի պատրաստվում խոչընդոտել այս տրանսֆերի կայացմանը:

Ֆրանսիացի հարձակվողն այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: