Ոսկե գնադկի արդյունքները մոտիվացնում են ապացուցելու, թե ինչից ենք մենք պատրաստված․ Մյուլեր

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մեկնաբանել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։ Մրցանակը բաժին հասավ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, երկրորդը՝ Մյուլլերի թիմակից Ռոբերտ Լևանդովսկին էր։

«Բավարացիների, լեհերի և գերմանացիների տեսանկյունից երեկվա «Ոսկե գնդակը» միանշանակ հիասթափություն էր: Ոմանց համար՝ հատկապես։ Ես երկար ժամանակ է, ինչ ֆուտբոլում եմ և այնքան էլ զարմացած չէի այս արդյունքներից: Ընդհանրապես, այս ամենն իմ մեջ ձևավորեց և ամրապնդեց այն միտքը, որ թեև Բունդեսլիգայում ունենք գերազանց խաղացողներ, բայց համաշխարհային ճանաչման համար անհրաժեշտ են նոր հաջողություններ միջազգային մակարդակում։

Սա մեծ մոտիվացիա է ինձ համար, որպեսզի տամ ամբողջ ուժս, որպեսզի հաղթեմ Չեմպիոնների լիգան և ցույց տամ բոլորին, թե ինչից ենք մենք պատրաստված։ Իսկ գլխավորը ցույց տալն է, թե ինչ է առաջարկում գերմանական ֆուտբոլը։ Մենք դա անելու հնարավորություն կունենանք հաջորդ չորեքշաբթի «Բարսելոնայի» դեմ խաղում։ Եկեք օգտվենք այս հնարավորությունից:

Մրցանակը բաժին հասավ ֆուտբոլի պատմության լավագույն անհատ խաղացող Լիոնել Մեսսիին: Շնորհավորում եմ Լիոնելին «Ոսկե գնդակի» կապակցությամբ, չնայած կարծում եմ, որ Ռոբերտ Լևանդովսկին այս անգամ արժանի էր այդ մրցանակին»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: