Նյուքասլը 14 տուրից հետո չունի հաղթանակ. նման արդյունք գրանցած թիմերը դուրս են մնացել Պրեմիեր լիգայից

«Նյուքասլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում ոչ-ոքի` 1:1 ավարտեց հանդիպումը «Նորվիչի» հետ:

«Կաչաղակներ» դեռևս ոչ մի հանդիպում չեն հաղթել այս մրցաշրջանում: 14 խաղում ունեն 7 պարտություն և 7 ոչ-ոքի: Վաստակած 7 միավորով Էնդի Հաուի թիմը վերջին է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երեք ակումբներ երբեք չեն հաղթել իրենց առաջին 14 տուրերում՝ «Սուինդոնը» 1993/94, «Քուինս Պարկ Ռեյնջերսը» 2012/13 և «Շեֆիլդ Յունայթեդը» 2020/21 թվականներին։ Առաջնության ավարտին նրանք բոլորը դուրս են մնացել Բարձրագույն խմբի առաջնությունից։