Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերով:
Գերմանացի պաշտպանը շահագրգռված չէ երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ և ցանկանում է հեռանալ Պրեմիեր լիգայից:
Մադրիդի «Ռեալը» լավատեսորեն է տրամադրված Անտոնիո Ռուդիգերին ձեռք բերելու հարցում և առաջնահերթություն է տալիս «Չելսիի» խաղացողին գնելուն, քանի որ ցանկանում է բարելավել պաշտպանությունը, հաղորդում է GOAL-ը:
28-ամյա կենտրոնական պաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2022-ի թվականի ամռանը: