«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մինչև ամառ կշարունակի հանդես գալ անգլիական գրանդում:
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, ֆրանսիացին դժվար թե հունվարին նախնական համաձայնագիր ստորագրի նոր ակումբի հետ։ Այժմ Պոգբան կենտրոնացած է ֆուտբոլի վրա, ամռանը նոր կդիտարկի կարիերան շարունակելու բոլոր տարբերակները:
Պոգբան ցանկանում է աշխատել Ռալֆ Ռանգնիկի հետ, քանի որ բազմաթիվ լավ խոսքեր է լսել 63-ամյա մասնագետի մասին:
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆրանսիացին ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է 13 հանդիպման և դարձել 7 գոլային փոխանցման հեղինակ: