«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն առաջին մեկնաբանությունն է տվել թիմը ղեկը զբաղեցնելուց հետո:
«Շատ երջանիկ եմ միանալու «Մանչեսթեր Յունայթեդին»: Ամեն բան կանեմ, որ այս մրցաշրջանը հաջող ավարտենք:
Թիմն ունի բազում տաղանդներ: Այստեղ միախառնվում են փորձն ու երիտասարդությունը:
Այս 6 ամիսների ընթացքում ողջ ուժերս ուղղելու եմ ֆուտբոլիստների ներուժն իրացնելու վրա, ինչպես անհատական , այնպես էլ թիմային տեսանկյունից:
Սրանից զատ անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ որպես խորհրդատու կփորձեմ իրականցնել ակումբի առաջ դրված նպատակները»,-ասել է 63-ամյա գերմանացին:
Ռանգնիկը ՄՅՈՒ-ի հետ պայմանագիր է կնքել մինչև այս մրցաշրջանի ավարտը: